Իմ ծերուկ, իմ փոքրիկ, իմ խենթուկ, իմ հոգնած…Իմ միակ Երևան

Սովորությանս համաձայն, թատրոնի փորձերից հետո գնում եմ Կասկադի սև կատվի մոտ, նստում  կողքի նստարանին և կարդում…Կարդում եմ Լերմոնտով, Սարոյան, Բրոնտե քույրիկներ…Այսօր նորից իմ սիրելի Ջեյն Էյրն է` արդեն 4-րդ անգամ…Ընկերուհուս հաշվարկով` 6-րդ…Դե, ինչպես իմ սիրելի ուսուցչուհի Նունե Ալեքսանյանն է ասում. Լավ գրականությունն անըդհատ պետք է վերընթերցել: Այո, լավ հեղինակից երբեք չես հոգնում: Նրանք երբեք չեն կրկնվում…Անգամ եթե նույն բառը հազար անգամ գրեն…

Երևանը երբեք չի կրկնվում: Երբեք: Երբևէ չեմ հոգնել այս ամենից. այն ամենից,ինչն այսքան շատ եմ ատում և սիրում իմ քաղաքում: Читать дальше

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Դեռ չի եղել մի դեպք, որ Սարոյան կարդալուց հետո մուսաս ինձ մերժի և չգա: Երբ ստեղծագործական խելահեղ առաջընթացը հաճելի գլխապտույտ է առաջացնում , դա կոչվում է «Սարոյանական ժամանակաշրջան»: Իսկ աշխարհը թող սպասի… Читать дальше

Нино Мучаидзе-дружба всегда побеждает!

Специалист по восточным танцам, руководитель московсковской танцевальной школы <<Шамадан>>,27-летняя Нино Мучаидзе родилась в г. Тбилиси в 1983 г. Сейчас живет и работает в России.Уже 12 лет Нино сосредоточила свою карьеру именно на восточных танцах…
-Нино, расскажи нам,пожалуйста,о твоих успехах в других танцевальных жанрах…
Моя танцевальная карьера началась с Грузинских народных танцев .Мне было шесть лет.Затем с 12 лет –бальные танцы в школе известных преподавателей Гачечиладзе в г. Тбилиси. В 15 увлеклась Восточными танцами.Моими первыми педагогами были Валида Сачакова и Жанатаева Алла-родоначальники зарождения Восточного танца в России. Читать дальше

Այսինքն իսկապես որ վերջ….

Երբեք չէի պատկերացրել, որ վերջին զանգ կոչվածն այդքան կարևոր ու “էմոցիոնալ” երևույթ կարող է լինել: Իսկապես որ շատ ծիծաղելի էր տարիներ առաջ նայել, թե ինչպես են շրջանավարտներն արտասվում ու խոսում ինչ-որ կարոտի մասին: Ինձ թվում էր` երբեք նման հիմարություն չեմ անի: Ոչ, չեմ արտասվել, փառք Աստծո, չափից դուրս ուրախ էի, որ ավարտում էի, բայց… Մեր վերջին զանգը մեր դպրոցական կյանքի ամենահիշարժան ու “հավեսով” օրն էր, երբ գրողի ծոցը գնաց ամեն անախորժություն ու մեզ հատուկ անհադուրժողականություն: Մենք դա մենք չէինք, բայց դե լավն էինք… Կարծում եմ այսուհետ իրար փողոցում հանդիպելիս, բարեկամաբար կփաթաթվենք…:)(Մինչդեռ այս մասին խոսելը ծիծաղելի կլիներ թեկուզ մեկ շաբաթ առաջ)…Ինչևէ:

Մենք ունեցանք 21-րդ դարի “ամենասորտ” վերջին զանգը… Читать дальше

Այսօր լռում եմ…

…Անկեղծ ասած շատ երկար ու բարակ մի հոդված էի գրել Մեծ Եղեռնի մասին… Մի ամբողջ տարի տարբեր փաստեր էի փնտրում և առանձնացնում բազմատեսակ արխիվներից, կայքերից և գրքերից…Բայց այսօր արթնացա և հասկացա, որ դա չեմ ուզում գրել: Այսօր չեմ հիշատակի ոչ մի փաստ, ոչ մի ականատեսի հիշողություն…Այսօր ես լռում եմ: Պարզապես լռում եմ և միայն ուզում եմ ասել, որ ինձ համար բոլորովին միևնույնն է թե ինչ կասի այսօր  ՄԵԾՆ ՕԲԱՄԱՆ, նա չէ, որ պետք է ապացուցի աշխարհին այն, ինչ բոլորս վաղուց գիտենք… Читать дальше

Հայկական դուդուկի թուրք վարպետը

Հայկական դուդուկը , թերևս, միակ բանն է աշխարհում, որ  կարող է  ստիպել ինձ զգալ հայրենիքը. ոչ թե պատկերացնել, ոչ թե երևակայել, այլ հենց զգալ:

Ամիսներ առաջ ձեռքս ընկավ  մեր դուդուկի մի հրաշալի ձայնագրություն:. Հայկական թախիծ,  հպարտություն, կարոտ, մեծ, շատ մեծ հույս, տխուր երաժշտության մեջ անսահման լույս…Մի խոսքով այն, ինչ կոչվում է իսկական հայկական դուդուկ: Եվ որքան մեծ էր զարմանքս, երբ պարզաեցի, որ  նվագողը հայ չէր: Ավելին ` նա նույնիսկ ֆ‎րանսիացի, վրացի և անգամ ամերիկացի էլ չէր: Երաժշտությունը, որը ես լսում էի թուրք դուդուկահար Էրթան Տեկինի գործերից մեկն էր:  ՙԴե, դուդուկը արևելյան գրեթե բոլոր ազգերի մոտ էլ տարածված գործիք է՚,-մտածեցի ես և հենց նույն պահին հասկացա, որ փորձում եմ հակասել ինքս ինձ:  Փաստ էր` Էրթանը նվագում էր հենց հայկական դուդուկ: Читать дальше

ԴՐԱՆԻՑ ԷԼ ՄԵԾ ՌԵԿՈ՞ՐԴ

Իրականում` ազգի հերոսը նա չէ, ով պարզապես սպանվել է ատրճանակով, կամ միլիոնավոր ավելորդ դոլլարներ  է  վատնում երկրի համար, այլ նա, ով ստիպում է ամբողջ ազգին զգալ այն, ինչ բոլորս երեկ զգացինք… Շնորհավորում եմ Տիգրան Մարտիրոսյանին, ՀԵՐՈՍԸ ԴՈՒ ԵՍ: Читать дальше

Կարեն Գրիգորյան. բարի արվեստ ստեղծողը

Սիրում եմ զրուցել բազմակողմանի զարգացած մարդկանց հետ: Նրանց հետ խոսելը ոչ միայն հետաքրքիր է այլև օգտակար…Գուցե հենց դա էր պատճառը, որ նոր հարցազրույցի համար ` որպես հերոս, ընտրեցի հենց երգահան- նկարիչ,նաև երկու գրքերի , մի շարք տեսահոլովակների և մեկ ֆիլմի հեղինակ Կարեն Գրիգորյանին: -Կարեն, ինձ միշտ հետաքրքրել է. կա՞ արդյոք մի ոլորտ, որտեղ քեզ երբեք չենք տեսնի:

-Երբեք չեմ դառնա երգիչ: Читать дальше

DJ VAKCINA-Լավ երաժշտության ճիշտ չափաբաժին…

Իմ զրուցակիցն է Արուս Մկրտչյանը, նույն ինքը` DJ Vakcina-ն, ով Հայաստանում իգական սեռի ներկայացուցիչ միակ դիջեյն է  հանդես է գալիս պրոգրեսիվ էլեկտրո-հաուս ոճում: Արուսի սերը էլեկտրոնային երաժշտության նկատմամբ ծնվել է դեռþս 12 տարեկանից, սակայն երաժշտական վահանակի մոտ առաջին անգամ նա կանգնեց 2002-ին` Հանրապետության հրապարակում կայացած փառատոներից մեկի ժամանակ: Читать дальше

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ

Քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվն աշխարհում օրեցօր աճում է, բացառություն չէ նաþ Հայաստանը: Քաղցկեղով հիվանդ յուրաքանչյուր փոքրիկ պետք է զգա, որ ինքը մենակ չէ:

<<Նանե>>պարային անսամբլի կազմակերպած <<Դու մենակ չես>>բարեգործական ակցիան ուղղված էր քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելուն և նրանց բուժման պայմանները բարելավելուն: Կազմակերպված մի քանի համերգներից գոյացած գումարի շնորհիվ այժմ փոքրիկներից շատերը բուժվում են գեղեցիկ ու հարմարավետ հիվանդասենյակներում:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մի օր <<Նանե>> անսամբլի անդամները  << Ազգ>> օրաթերթում կարդացին հայտարարություն մի փոքրիկ տղայի մասին, ով գումարի կարիք ուներ` արտասահմանում քաղցկեղից բուժվելու համար: Երեխաները, խմբի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանի գլխավորությամբ, որոշեցին իրենց փոքրիկ ներդրումն ունենալ երեխայի բուժման գործում և որոշակի գումար տրամադրեցին: Այս փոքրիկ բարեգործությունն առիթ հանդիսացավ ևս մեկ անգամ մտորելու մեր երկրում բնակվող քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրների մասին: Ժամանակի ընթացքում ծնվեց ընդհանուր գաղափար` իրենց իսկ արվեստի օգնությամբ աջակցել երեխաներին` ավելի մեծածավալ օգնություն ցույց տալով քաղցկեղով հիվանդ երեխաներին:

Գաղափարը զարգանում է, և անսամբլի ղեկավարները ձեռնամուխ են լինում  <<Դու մենակ չես>>ակցիայի կազմակերպմանը: Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության ինստիտուտի տնօրինության հետ հանդիպումից հետո նրանք պարզում են, որ քաղցկեղից բուժվող երեխաներին ամենից շատ պակասում են հիվանդասենյակների տարբեր պարագաներ, համապատասխան կահույք: Արդյունքում` համերգների տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ գումարն էլ փոխանցվեց այդ խնդրի լուծմանը: <<Նանեի>> օգնության շնորհիվ այսօր արդեն կահավորվել են որոշ հիվանդասենյակներ, կահավորման փուլում են ևս մի քանիսը:

Այս կարևոր ակցիային միացան նաև Էստրադային երգիչներ: Առաջինն ակցիային մասնակցելու պատրաստակամություն հայտնեց Անդրեն, այնուհետև հրավիրվեցին նաև Նունե Եսայանը, Լիանան, ինչպես նաև ասմունքող Վերգինե Սահակյանը: <<Նանեին>>  միացել է նաև <<Զարթոնք>> պարային անսամբլը Իրանից, որը հատուկ ծրագիր էր պատրաստել համերգներին ներկայանալու համար:

Համերգի ընթացքում ներկայացվել են ժողովրդական, ստեպ, մոդեռն, դասական և այլ ժանրերի  պարեր: Համերգներն ավարտվում էին ակցիայի օրհներգը դարձած Մայքլ Ջեքսոնի <<Դու մենակ չես>> երգի հիման վրա արված բեմադրությամբ:

<<Այժմ անհամբեր սպասում ենք, թե երբ կավարտվեն վերջին սենյակների կահավորումները, որպեսզի այցելենք փոքրիկներին>>,- պատմում է անսամբլի մասնակիցներից Օֆելյա Առաքելյանը:

Մեծ էր նաև հանդիսատեսի ոգևորությունը. շատերը գալիս էին ընտանիքներով, իրենց հետ բերում ընկերներին, ծանոթներին, իրենք էլ աշխատելով, որ ակցիային որքան հնարավոր է շատ մարդ միանա:

Ակցիայի կազմակերպման հարցում <<Նանեին>>  օգնել են <<Ազնավուրը Հայաստանին>> հիմնադրամը, <<Արարատ>>հեռուստաալիքը, <<Անտարես հոլդինգը>>, <<Զեբրա>> ընկերությունը, <<Ֆոտոգրուպ>> կազմակերպությունը, Հանրային ռադիոն և Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամը:

Follow

Get every new post delivered to your Inbox.